Հայաստանի կառավարությունում Դաշնակցության լինելը նշանակում է Սփյուռքի ﬕ փոքր մասի ներկայությունը

Հայաստանի կառավարության ﬔջ ՀՅ Դաշնակցության լինելը նշանակում է Սփյուռքի ﬕ փոքր մասի ներկայությունը. շատ լավ է, որ համահայկական բնույթ ունեցող կուսակցությունը կառավարության ﬔջ է: «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում նման գնահատական տվեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Քննարկվեց, թե ինչպես կարող է Դաշնակցությունը հայ ժողովրդին օգտակար լինել: Մնա՞լ որպես ընդդիմություն, թե իշխանության մաս կազﬔլ: Որոշվեց իշխանության ﬔջ լինել, բայց պայմաններ դրվեցին, որոնք էլ ընդունվեցին»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նա անդրադարձավ նաև հարցին` արդյոք ՀՅԴ-ում կոալիցիա կազﬔլու հետ կապված կային տարակարծություններ` վերահաստատելով, որ կոալիցիա կազﬔլու հարցի հետ կապված ՀՅԴ-ում ներքին պատերազմ չկա:
«Եթե որևէ լրատվաﬕջոց այդպիսի տեղեկություն է հրապարակում, ապա դա պետք է հիﬓված լինի փաստերի վրա, ոչ թե բամբասանքների: Դաշնակցության շարքերում ներքին պատերազմ, բյուրոն տապալելու պայքար չկա: Դաշնակցության ներսում, անշուշտ ﬕակարծիք չեն կոակիցիա կազﬔլու հարցի վերաբերյալ, բայց դա նորմալ է: Բնական է, որ պետք է լինեն տարբեր կարծիքներ»,-նկատեց Փափազյանը: Նրա խոսքով` նրանք, ովքեր դեմ էին ևս հասկացան, որ ավելի շատ կարող են օգտակար լինել` ՀՅԴ-ի կառավարության մաս կազﬔլու պարագայում: