Հայկական ապրանքների պոտենցիալ շուկաներում կայունությունն է նպաստել արտահանման աճին

Հայաստանից արտահանվող ապրանքների պոտենցիալ շուկաներում որոշակի կայունությունն է նպաստել 2016-ի առաջին երկու աﬕսներին արտահանման աճին: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոﬕկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արﬔն Եգանյանը:

«Մասնավորապես, այստեղ կարող եմ առանձնացնել գունավոր ﬔտաղների գները, ճիշտ է նախորդ տարվա հաﬔմատ դրանք դեռ ցածր են, բայց կայունություն նկատվում է: Ինչպես նաև ռուսական շուկայում կայուն վիճակ է ստեղծվել: Դրանով է պայմանավորված, որ արտահանման աճ ունենք: Կարծում եմ` այդ կայունությունը կնպաստի հետագայում ծավալների էլ ավելի ﬔծացմանը»,-ասաց պաշտոնյան: Նրա կարծիքով` արտահանմանը խոչընդոտող բացասական գործոնները կանգ են առել, ինչն էլ ենթադրում է առաջիկայում նոր աճի տեմպեր:

Միևնույն ժամանակ Արﬔն Եգանյանը նկատեց, որ արտաքին շուկաներում պահպանվում է գների ցածր մակարդակը, ինչը ենթադրում է հարմարվողականության որոշակի շրջան: «Նույն ռուսական շուկայում ռուբլին կայունացել է դոլարի նկատմամբ, բայց գները դեռևս այն մակարդակի չեն բարձրացել, որ ընկերությունները նախկինի նման կարողանան շահավետ աշխատել»,-նկատեց Արﬔն Եգանյանը: Մեր զրուցակցի խոսքով` այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաﬔմատ արտահանման աճ է գրանցվել հագուստի, ծխախոտի, խﬕչքի, սննդամթերքի, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության ճյուղերում: «Դա հենց խոսում է այն մասին, որ, օրինակ, խﬕչքի ոլորտը, որի արտահանման գերակշիռ մասը բաժին է ընկնում ԱՊՀ երկրների շուկային, իր վրա զգացել է կայունությունը, և ընկերությունները փորձում են իրենց արտադրանքն արտահանել»,-ասաց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է վերջերս ձևավորված Արտահանման աջակցման խորհրդի գործունեությանն ու տրամադրվող օգնությանը, ապա Արﬔն Եգանյանը նշեց, որ աջակցման ﬔխանիզﬓ արդեն մշակվել և հաստատվել է, իսկ արտահանող ընկերությունները ապահովագրական ընկերության ﬕջոցով կարող են ստանալ աջակցությունը: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-փետրվարին 4,7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաﬔմատ՝ 2,1 տոկոսով: 2015թ. հունվար-փետրվարի հաﬔմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9,8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,5 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-փետրվարի հաﬔմատ նվազել են 1,7 տոկոսով, ընդ որում` արտահանումը կտրուկ ավելացել է 23,6 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 12,2 տոկոսով:

Անի Նազարյան

Scroll Up