Բրյուսելում ստեղծվել են փոխօգնության ցանցեր. ակտիվ է նաև հայկական համայնքը

Բրյուսելում ստեղծվել են փոխօգնության ցանցեր. մարդիկ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչները, սոցիալական ցանցերում բացված հարթակներում ակտիվ հաղորդակցվելով, օգնության են հասնում ﬕմյանց, ավտոﬔքենա ունեցողները ﬔքենայով հասնում ու տեղափոխում են ﬔքենա չունեցողներին:

Այս մասին Բրյուսելից «Արﬔնպրես»-ին պատﬔց հայ համայնքի ներկայացուցիչ Մարինե Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ հասարակական տրանսպորտի չգործելու պատճառով մարդիկ տեղաշարժման խնդիրներ ունեն և սոցիալական ցանցերում ստեղծված խմբերում հայտնում են իրենց գտնվելու վայրը. նրանց օգնության են հասնում այն մարդիկ, ովքեր ունեն ﬔքենաներ և տեղաշարժվելու են ﬕևնույն ուղղությամբ:

Նա նշեց, որ տեղեկություններ ունեն բոլոր այն հայ ընտանիքներից, ում ճանաչել են Բելգիայում գտնվելու ﬕ քանի տարիների ընթացքում: «Օրվա ընթացքում բոլորը կապ են հաստատել ﬕմյանց հետ ու հավաստիացել, որ աﬔն ինչ կարգին է: Անգամ կարողացել են ﬕմյանց օգնել ավագ դասարաններում սովորող իրենց երեխաներին դպրոցներից տուն տեղափոխելու հարցում:

Կրտսեր դասարանցիներին և մանկապարտեզների սաներին ծնողները կարողացել են վերցնել ﬕայն անձը հաստատող փաստաթղթերով, սակայն ավագ դպրոցներից երեխաներին տեղափոխելու հարցում աշխատել է փոխօգնության սկզբունքը. ծնողներից ﬔկը դպրոցից վերցրել ու իր մոտ է պահել ﬕ քանի երեխաների ﬕնչև ծնողները կարողացել են ազատվել աշխատանքից և տանել իրենց երեխաներին»,- պատﬔց Մարինե Ստեփանյանը: Դպրոցներում երեխաներին ուտելիք են բաժանել, քանի որ թույլ չեն տվել նրանց դուրս գալ ոչ ﬕ դասաﬕջոցի: Աﬔն դեպքում, Ստեփանյանի փոխանցմամբ, հայկական համայնքում, չնայած իրավիճակից բխող վախի զգացմանը, երկրում հայտարարված եռօրյա սգին, տխրությանն ու ափսոսանքի զգացմանը, խուճապ չկա: Մարդիկ գիտեն, որ հաջորդ օրերին կյանքը պետք է շարունակվի բնականոն հունով, գործելու են դպրոցներն ու մանկապարտեզները:

Հայկական համայնքը պատրաստ է, որպես Բելգիայի օրինավոր քաղաքացիներ, ցուցաբերել ﬕասնականություն պահպանել հանդարտություն ու լայնախոհություն: Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից ﬔկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է ﬔտրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, ﬖասվածքներ են ստացել եւս գրեթե 200-ը:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ: Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, Բրյուսելի օդանավակայանը հետաձգել էր բոլոր չվերթները: Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը բելգիական կողﬕ հետ ճշտում է` արդյոք ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք:

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ` հետագա իրավիճակը պարզելու նպատակով:

Scroll Up