«Իսլամական պետությունը» պաշտոնապես իր վրա է վերցրել Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում իր վրա է վերցրել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարքի համար պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»­ը, այս մասին հայտնել է BBC-­ն:

Սոցցանցերում ֆրանսերեն ու արաբերեն լեզուներով տարածված հայտարարությունում խմբավորումը նախազգուշացնում է հարվածների մասին՝ ուղղված այն երկրների դեմ, որոնք ԻՊ դեմ «խաչակրաց արշավանք» են սկսել:

Մարտի 22­-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում:

Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200­ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:

Scroll Up