Էվերեստը նվաճած ամենատարեց լեռնագնացը հայ է

Այսօր էլ 70 անց տարիքում  գինեսի ռեկորդակիր, լեգենդար լեռնագնաց  թբիլիսահայ  Լևոն  Սարկիսովը  պատրաստ  է բռնել անհաս լեռների ճանապարհը:  «Լեռներից լավ կարող են լինել միայն լեռները»:  Սա է նրա  կարգախոսը, որ մինչ օրս նրան հասցրել է դեպի աշխարհի ամենաբարձր գագաթները, գրանցելով գինեսում  որպես  Էվերեստը նվաճած ամենատարեց լեռնագնաց:

Լեվ Սարկիսովը  առաջին անգամ լեռների հանդեպ իր ունեցած սերը բացահայտեց,  երբ աշխատում էր Թբիլիսիի Ավիացիոն գործարանում:  Այստեղ կար լեռային տուրիստական խումբ, որը պարբերաբար արշավներ էր կազմակերպում:

1962թ խումբը  որոշեց Կազբեկ բարձրանալ.  Հարավային Կովկասի  ամենաբարձր լեռնագագաթներից  մեկը` Կազբեկը  նրան շատ դուր եկավ:

Այնուհետև ընդգկվեց զինված ուժերի լեռնագնացների թիմում,  երկար տարիներ աշխատեց որպես լեռնագնացության մարզիչ:

Սա մի մասնագիտություն է, որը հիվանդության պես մի բան է դառնում, չես կարողանում կանգ առնել:  Սակայն  դժվարամտչելի լեռներում  շատ կարևոր է, թե ով է թիմակիցդ:

«Լեռներում մի այլ մթնոլորտ է. սա ֆուտբոլ չէ, որ գնդակը չփոխանցես, նրան, ով դուր չի գալիս քեզ:  Լեռներում ուրիշ մակարդակի եղբայրություն է:  Բոլորը կապված են մեկ պարանով: Ահա այստեղ է, որ կարող ես պարզել, թե ինչպիսի մարդ է թիմակիցդ:  Բազմիցս ստիպված եմ եղել փրկել պարանից պոկված ընկերներիս, քիչ չի եղել, որ ես եմ  հայտնվել կյանքի ու մահվան սահմանագծում»:

Սարկիսովն առաջին հայն է, ով նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Էվերեստը. գինեսի ռեկորդակիր է` որպես  Էվերեստի բարձրունք  հասած ամենատարեց լեռնագնաց:

Արարատ լեռան գագաթը հասել է 4 անգամ, չնայած խիստ արգելքներին ու մեծ ռիսկին` տեղ  հասցնելով նաև հայկական եռագույնը:  Այսօր ժպիտով է հիշում` ինչպես տեղում մտածեց և իրագործեց`   եռագույնը տեղ հասցնելու ծրագիրը

«Դրոշը տեղ հասցնելը մեծ ռիսկ էր, շատ բարդ գործ: Եթե ուսապարկումդ գտնենն հայկական դրոշը, կարող են  ձերբակալել:  Երբ մենք Բայազեթ հասանք, ես տղաների հետ խանութ մտա, այնտեղ կտորեղենի մեծ ընտրություն կար: Ես վաճառողին ասում եմ` կինս խալաթ կարելու համար երեք գույնի կտոր է պատվիրել, և ընտրում եմ հայկական դրոշի գույները: Գնեցի, հետո հյուրանոցում նստած կարում էի դրոշը, և մենք այն բարձրացրինք Արարատի գագաթը»:

Սարկիոսովը նվաճել է նաև այլ լեռնագագաթներ.  Ալյասկայի Մակ-Քինլի  լեռը , որն  Ամերիկա մայրցամաքի ամենաբարձր գագաթն  է`  6194 մ, հեշտ տրվող բարձունքներից չէ,  Լեվ Սարկիսովը այն նվաճել է երկու անգամ:

Հիմա էլ` 70 անց տարիքում, ասում է, որ   պատրաստ  է  բռնել անհաս լեռների ճանապարհը.  «լեռներից լավ կարող են լինել միայն լեռները»:

Լեգենդար լեռնագնացը 1999թ.  Վրաստանի նախագահ Էդուրադ Շեվարդնաձեի կողմից  պատվո շքանշով է պարգևատրվել:

«Ձյունե հովազ» տիտղոսակագիր է, որը շնորհվում է ԽՍՀՄ բոլոր 7 հազար մետրանոց բարձրունքները նվաճած լեռնագնացներին:

Աղբյուրը՝ armradio.am

Scroll Up