«Ինչպես օգտագործենք մեր գումարը». սեմինար սիրիահայերի համար

Հարգելի սիրիահայեր,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մարտի 22-ին <<Սիրիահայերի տնտեսական ինտեգրման>> ծրագրի շրջանակներում մասնակցելու <<Ինչպես օգտագործենք մեր գումարը >> սեմինարին:
Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է: Տեղերը խիստ սահմանփակ են:

Տևողությունը 3 ժամ է, որի ընթացքում լինելու է սուրճի ընդմիջում(coffee break):
Սեմինարը կվարի Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր-նախագահ, իրավաբան, ֆինանսիստ, թրեյներ Սամվել Մկոյանը:

Սեմինարը բաղկացած է հետևյալ թեմաներից՝

1. ՀՀ ֆինանսական համակարգին ծանոթացում
2. Ընտանիքի և կազմակերպության բյուջեի արդյունավետ կառավարում
3. Բանկային հաշիվ և վճարային քարտ
4. Խնայողություններ (Տանը,ավանդի, ոսկու ու անշարժ գույքի տեսքով և այլն)
5. Պարտքերի կառավարում (Պարտք ծանոթից, վարկեր և այլն)
6. Ապահովագրություն
7. Սեփական շահերի պաշտպանություն
8. Ֆինանսական խարդախություններից պաշտպանվելու մեթոդներ

Գրանցվելու համար մինչև մարտի 21-ը լրացրեք սույն էլեկտրոնային հայտը՝ https://docs.google.com/forms/d/1WcJrbtDOrrYYUTgp1xsDe-118eBgZBYwOjHjA-4javg/viewform:

Մանրամասների համար զանգահարել՝ 055 888 220, 055 88 08 95 հեռախոսահամարներով կամ գրեք՝ https://www.facebook.com/SUX.uhk էջին:

Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամ

Scroll Up