Չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստով և Սոչի 8 չվերթ

Մարտի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ չեղարկվել է Երևանից երկկողմանի 8 չվերթԴոնի Ռոստովի և Սոչիի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքը, չեղյալ են համարվել դեպիՌոստով «Դոնավիա» ընկերության D9 5331 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5331 չվերթը: Միաժամանակ չեղարկվել են Ռոստովից Երևան «Դոնավիա» ընկերության D9 5330 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5330 չվերթը:

Թռիչքների չեղարկման պատճառը մարտի 19-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիավթարն է, երբ վայրէջքի գնալիս կործանվել է Դուբայից Դոնի Ռոստով ժամանող ինքնաթիռը:

Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևանթռիչքները` «Աերոֆլոտի» SU 5367 չվերթը և «Դոնավիա» ընկերության D9 5367 չվերթը, Սոչիից` «Աերոֆլոտի» SU 5366 չվերթը, հայտնում է Armenia Today-ը:

Scroll Up