Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ է նշանակվել Րաֆֆի Համբարյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Hampar.jpg)
Րաֆֆի Համբարյանը նշանակվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ:
Այս մասին հաղորդում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: Հանձնախմբի արդեն նախկին նախագահ Քեն Խաչիկյանը կմնա խորհրդի կազմում եւ կզբաղվի համայնքային գործունեությամբ:
Րաֆֆի Համբարյանն ավարտել է Նյու Ջերսիի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինը, ստացել է մագիստրոսի աստիճան: Նա աշխատել է մի շարք կոնգրեսականների հետ եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել: