«Արտ ֆեստ» փառատոնը ազդարարում է 2016թ. հայտերի ընդունման մեկնարկը

 «Արտ Ֆեստ  2016»  երիտասարդական միջազգային բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Մասնակցության հայտը կարող եք լրացնել առցանց (online)` փառատոնի պաշտոնական կայքում www.artfest.am

Մասնակցելու հնարավորություն ունեն 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողները և  ստեղծագործող  խմբերը:  Կքննարկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական և ուսանողական աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 11-ը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Արտ ֆեստ»  փառատոնի  մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հունիսի  3-ից  10-ը  ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝  թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա  ստեղծագործական ձեռքբերումները:
Փառատոնը մրցութային  է: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով:

2013թ.-ին առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:  2014 թ.-ին մասնակիցների թիվը հատեց 200-ը:2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնին մասնակցեց շուրջ 350 ստեծագործող երիտասարդ:

Կոնտակտային տվյալներ`    ք. Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Հեռախոս. (+374 10) 53 09 73, (+374 99) 53 09 73                                                                         artfest.am@gmail.com

Կայքի հասցե` www. artfest.am                                                                                                                   Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ`
www.artfest.am

Scroll Up