Երեւանում ապրիլի 23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Ապրիլի 23-ին Երեւանում տեղի կունենա գլոբալ համաժողով: Այս մասին, ըստ News.am-ի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«ՀՀԿ խմբակցությունում այսօր քննարկել ենք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին նվիրված հարցերը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի նույնպես Երեւանում գլոբալ ֆորում էր հրավիրված՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Scroll Up