Արա Պապյան. Քրդական պետության ձեւավորումն անխուսափելի է

Քրդերը պարտադիր կմասնակցեն Ժնեւում միջսիրիական բանակցություններին։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ քրդական պետության ձեւավորումն անխուսափելի է, գրում է news.am-ը։

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների հերթական փուլը պետք է սկսվի մարտի 14-ին Ժնեւում։ Դրան մի կողմից մասնակցելու է Սիրիայի ընդդիմության բանակցությունների Գերագույն հանձնաժողովը, որի կազմում կլինեն քրդերի ներկայացուցիչներ, իսկ մյուս կողմից՝ Սիրիայի կառավարության պատվիրակությունը։ Բանակցությունները լինելու են միջնորդավորված։ Կողմերի միջեւ միջնորդ է լինելու ՄԱԿ՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան։

Scroll Up