Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրա հետ քննարկել ԼՂ խնդիրը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: