60 հաշմանդամություն ունեցող երեխա բուժում կստանա՝ միասնական ջանքերով

Ավելի քան 370 հաշմանդամություն ունեցող երեխա է բնակվում Արագածոտնի մարզում։ Նրանց մեծ մասն անապահով ընտանիքներից են և չեն ստանում որևէ վերականգնողական բուժում։ Նույն մարզում տեղակայված «Կենտավր» կենտրոնն առաջինն ու միակն է Հայաստանում, որ իրականացնում է թերապիա՝ կենդանիների օգնությամբ, հաշմանդամդամություն ունեցող երեխաների համար: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Կենտավր կենտրոնից:
Մենք ձեռնարկել ենք մասշտաբային դրամահավաք /քրաուդֆանդինգ/ Ինդիգոգո կայքի միջոցով, որի արդյունքում 60 հաշմանդամություն ունեցող փոքրիկ կստանա եռամսյա վերականգնողական բուժում՝ մեր կենտրոնի ձիերի և շների օգնությամբ։
Դրամահավաքի արդյունքում թերապիայում ընդգրկված 52 կենդանիները կապահովվեն լիարժեք սննդով՝ երեք ամիս շարունակ։ Նվիրատվություն կարող եք կատարել հենց կայքում՝ բանկային քարտի միջոցով: Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք արմատականորեն փոխել այս 60 փոքրիկների ճակատագիրը՝ պարգևելով նրանց հանգստություն, ֆիզիկական և հոգեբանական ներդաշնակություն, ինքնավստահություն՝ աշխարհում ամենաարդյունավետը համարվող թերապիաներից մեկի շնորհիվ:
https://www.indiegogo.com/projects/sponsor-disabled-children-to-have-pet-therapy/x/13211278#/story