Ալեքսանյանն ու Ամոյանը մեկնարկեցին հաղթանակուվ

Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 քաշային կարգում պայքարի մեջ է մտել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Աշխարհի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Դմիտրի Տիմչենկոյին:
Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Էլիս Գուրի (Բուլղարիա) — Դանիել Գաստեր (Ավստրիա) զույգի հաղթողը, գրում է Yerkirmedia.am-ը:
Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտել նաև Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը: Նա 1/8 եզրափակիչ փուլում 9:0 հաշվով պարտության է մատնել խորվաթ Իվան Լիզատովիչին:
Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ապոստոլոս Մոնոուիլիդիս (Հունաստան) — Իրակլի Շավաձե (Վրաստան) զույգի հաղթողը: