Հայկական գրքի տպագրության 400­-ամյակին նվիրված ցուցահանդես Կիրովագրադում

Կիրովագրադում մարտի 10­-ին բացվել է «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ուկրանիայում հայկական գրքի տպագրության 400­-ամյակին: Ինչպես հաղորդում է Analitikiua.net կայք­ը, ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Ուկրաինայի հայկական համայնքի, տեղական իշխանությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ուկրանիայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրել է ցուցահանդեսի էությունը: Մարտի 11­-ին Կիրովագրադում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որում Ուկրաինայում հայկական գրքի տպագրության 400­-ամյակը լինելու է հիմնական թեմաներից մեկը:

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն տեղական իշխանությունների հետ հայկական համայնքի փոխգործակցության զարգացման հետ կապված հարցեր, կանցկացվեն քննարկումներ հայկական սփյուռքի արդիական խնդիրների, ինչպես նաև կրթության, մշակույթի և պատմության ոլորտներում նոր նախաձեռնությունների վերաբերյալ:

Scroll Up