Մինչև տարեվերջ Կանադան նախատեսում է 57,000 փախստական ընդունել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Կանադա.jpg)
Կանադան նախատեսում է 57.000 փախստական ընդունել այս տարի՝ կրկնապատկելով 2015-ի ցուցանիշը: Այս մասին երեկ հայտարարել է Ներգաղթի նախարար Ջոն Մաքքալումը:
«Մենք նախատեսում ենք ընդունել փախստականներ ոչ միայն Սիրիայից, այլ նաև՝ այլ երկրներից նույնպես»,-հայտարարել է նախարարը՝ խոսելով կառավարության սահմանած ներգաղթի թիրախային խմբերի մասին:
Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով Guardian-ին, մինչև 2016-ի ավարտը Կանադան կընդունի 280.000-305.000 նոր մշտական բնակչի՝ ներառյալ ներգաղթյալները: Սա 7 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշը, ասել է նախարարը:
Նշենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում Կանադան ընդունել է ավելի քան 26.000 սիրիացի փախստականների: Լիբանանի, Թուրքիայի և Հորդանանի ճամբարներում ապրող ևս 12.000 ներգաղթյալների՝ ապաստան ստանալու հայտերն էլ այժմ ընթացքի մեջ են:
Լուսանկարը՝ Reuters-ի: