Կարանյանի գիրքը մրցանակաբաշխության եզրափակչում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Historic-Armenia-Cover_Web-1.jpg)
Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը ընդգրկվել է INDIEFAB ամենամյա մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի հավակնորդների ցուցակում՝ որպես 2015 թվականի լավագույն ճանապարհորդական գիրք: Մրցանակաբաշխության հովանավորը՝ “Forework Reviews”-ը, եզրափակիչ փուլ անցածներին հայտարարել է այս շաբաթ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Հայրենիք» պարբերականից:
Մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան հունիսին:
«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը լույս է տեսել 2015 թվականին: Առաջին պատմական տեղեկագիրքն է, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերը: Գրքում տեղ են գտել 125 գունավոր լուսանկարներ և քարտեզներ: Մեթյու Կարանյանը, խոսելով իր գրքի մասին, նշել է, որ շատ գոհ է որ ճանաչել է Պատմական Հայաստանը: