ԵԽ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/EX-300x225.jpg)
Եվրախորհուրդը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ կապված երկրում մեծ թվով բանտարկյալների առկայության հետ: Այս մասին հայտնում է News.am-ը` հղում կատարելով haqqin.az-ին:
Նախօրեին ԵԽ-ն զեկույց է հրապարակել 2014 թվականի բանտային համակարգի վիճակի մասին: Նշվում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 238 բանտարկյալ:
Միաժամանակ, ԵԽ զեկուցողները նշել են այդ երկրում տարեկան 5%-ով բանտարկյալների թվի աճի մասին: Նշվում է, որ 2014 թվականին Ադրբեջանում 291 բանտարկյալի համաներում է շնորհվել: