Թբիլիսիում քննարկելու ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Ուորլիք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Uorlik-300x225.jpg)
Այսօր՝ մարտի 9-ին, Թբիլիսիում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել մարտի 8-ի երեկոյան:
Նա նշել է, որ Թբիլիսիում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու խաղաղ կարգավորման գործընթացը: