Հայտնի լեհ գործիչները պարգեւատրվել են Ուկրաինայի հայերի միության շքանշաններով

Հայտնի լեհ գործիչներ Լուկաշ Աբգարովիչն ու Վոյցեխ Լյուբավսկին պարգեւտարվել են Ուկրաինայի հայերի միության շքանշաններով։
Մարտի 5-8-ը Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը միջազգային զարգացման ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով Լեհաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել։ ՈՒՀՄ պավիրակության կազմում են եղել Վիննիցայի հայկական համայնքի ղեկավար Սամվել Եգոյանը եւ ՈՒՀՄ Օդեսայի մարզի ներկայացուցիչ Արտեմ Քարաջյանը, գրում է Analitikaua-ն։
Քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչին Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգեւատրման արարողությունը կայացել է մարտի 6-ին Վարշավայում Վիլեն Շատվորյանի հետ հանդիպման ժամանակ։
Մարտի 8-ին Վիլեն Շատվորյանը «Հայոց ցեղասպանության զոհ Սուրբ նահատակների» շքանշանով պարգեւատրել է Կելցեի քաղաքապետ Վոյցեխ Լյուբավսկիին այդ քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար տեղադրելուն աջակցելու համար։
ՈՒՀՄ նախագահի նախաձեռնությամբ համաձայնություն է ձեռք բերվել Կելցեի փողոցներից մեկը ազգությամբ հայ Լեհաստանի քաղաքական գործիչներից մեկի անունով անվանակոչելու շուրջ։