Ուսումնափորձնական-արտադրական բազա՝ ԼՂՀ-ում

2016թ. ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, կհիմնվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա: Այն կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի փոխանցմամբ՝  բազան բաղկացած է լինելու վարչական շենքից, հանրակացարաններից և օժանդակ կառույցներից։ Ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազան ստեղծելով՝ հնարավորություն կընձեռվի ագրարային համալսարանի ուսանողներին իրենց ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը ծավալել նաև Արցախում։ Այս հնարավորությունից օգտվելու են նաև բոլոր ուսանողական կառույցները։

Scroll Up