Երևանը ներառվել է Եվրոպայի հնագույն 16 քաղաքների ցանկում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/yerevanAP_3259430a-large.jpg)
Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Եվրոպայի ամենահին 16 քաղաքներին` իր ընթերցողներին առաջարկելով կյանքում գոնե 1 անգամ այցելել դրանք, գրում է Tert.am-ը:
Հետաքրքրական է, որ Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում ներառված է նաև Երևանը, որի մասին հեղինակավոր աղբյուրը գրում է հետևյալը.
«Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920թ.-ին, խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին։
Խորհրդային միության փլուզումից հետո Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում (քաղաքն ուղղակի ապշեցնում է թանգարանների առատությամբ): Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է»։
Նշենք, որ տվյալ ցանկում մեր տարածաշրջանից ներկայացված է 3 քաղաք` Երևանը, վրացական Մցխեթն ու Քութաիսին:
Երևանը գտնվում է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկի 16-րդ հորիզոնականում.
Երևան (Հայաստան)
Մեր քաղաքին նախորդում են ստորև ներկայացված քաղաքները.
Զադար (Խորվաթիա)
Մցխեթ (Վրաստան)
Կադիս (Իսպանիա)
Միթիլինի (Հունաստան)
Լիսաբոն (Պորտուգալիա)
Խալկիս (Հունաստան)
Լառնակա (Կիպրոս)
Քութաիսի (Վրաստան)
Թեբե (Հունաստան)
Տրիկալա (Հունաստան)
Պատրա (Հունաստան)
Խանյա (Կրետե)
Պլովդիվ (Բուլղարիա)
Աթենք (Հունաստան)
Արգոս (Հունաստան)