Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում բարձրացել է 5-րդ տեղ, գրում է NEWS.am Sport-ը:
Whoscored.com-ի վարկածով՝ Մխիթարյանը ստացել է 7.98 միջին գնահատականը եւ զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվողներ Նեյմարին ու Լիոնել Մեսիին, ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչին ու Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: