Ստորագրահավաք Change.org-ում ՝ Սևան Նիշանյանին ազատ արձակելու պահանջով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Սևան-Նիշանյան.jpg)
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Change.org-ում պոլսահայ գրող, հրապարակախոս, բառարանագիր Սևան Նիշանյանի ազատությունը թուրքական բանտից պահանջող ստորագրահավաք է սկսվել, որին այս պահի դրությամբ՝ արդեն միացել է շուրջ 4812 մարդ:
Ինչպես հայտնի է՝ Սևան Նիշանյանը օրինականորեն իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով 2014 թվականին թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, սակայն այդ որոշման դեմ պայքարողները վստահ են, որ հայ մտավորականի դեմ վճիռը պայամանավորված է ոչ թե «ապօրինի» շինարարության իրականացմամբ, այլ իսլամի վերաբերյալ նրա մտքերով: Պոլսահայ մտավորականը բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:
Զարմանալի զուգադիպությամբ մինչև ազատազրկումը Սևան Նշանյանը կանխատեսել էր, որ իրեն կազատազրկեն ոչ թե Մուհամեդ մարգարեին վիրավորելու, այլ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով:
Հավելենք, որ 2014 թվականին Սևան Նշանյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Ստորագրահավաքին միանալու համար կարող եք սեղմել այստեղ: