Բուլղարիայում ոգեկոչել են Սումգայիթի զոհերի հիշատակը. լուսանկարներ
Փետրվարի 28-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում Հայաստանի պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուխտագնացություն դեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի` ի հիշատակ Սումգայիթում զոհված անմեղ հայերի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Աղավնի Գևորգյանը Պլովդիվից:
Հայր Հրաչ Մուրադյանը հոգեհանգստյան կարգ կատարեց տաճարում, որտեղ հավատացյալները մոմ վառեցին և աղոթեցին անմեղ զոհերի հոգիների համար: Պատարագից հետո բոլորը հավաքվել էին եկեղեցու բակում՝ ունկնդրելու դուդուկի հոգեզմայլ հնչյունները:
Եղիազար Ուզունյանը կարճ, բայց սրտառուչ խոսքով ներկայացրեց տեղի ունեցած ողբերգության դրվագները և բոլորի անունից զորակցություն հայտնեց ներկայում Հայրենիքի սահմանները պահող զինվորներին: