Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Ուորլիք.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։ Այս մասին azatutyun.am-ի փոխանցմամբ՝ դիվանագետը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։
«Ես պատրաստվում եմ մասնակցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակի միջոցառմանը։ Մենք ցանկանում ենք ոգեկոչել ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բոլոր զոհերի հիշատակը»,- գրել է Ջեյմս Ուորլիքը։