Տիգրան Համասյանի համերգը Գյումրու տնակային թաղամասում (ուղիղ միացում)

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս պահին Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասի Սավոյան փողոցի 227/269 տնակի բակում համերգ է տալիս աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը:

Տիգրան Համասյանը միացել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը, որի նպատակն է Գյումրու անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերել,  որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ:

Աշխարհահռչակ դաշնակահարի ինքնատիպ համերգի հեռարձակումը «Հայերն այսօրի» ընթերցողները կարող են դիտել «Շիրակ» հանրային հեռուստաընկերության նախաձեռնած ուղիղ միացմամբ.

Scroll Up