Հրադադարի հաստատումից հետո զինյալները գնդակոծել են Հալեպ և Հոմս քաղաքները

Սիրիայում հրադադարի հաստատումից հետո «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ է գտնվող խմբավորումները ականանետներով գնդակոծել են Հալեպի եւ Հոմսի թաղամասերը:
Այս մասին, ըստ Արմենպրեսի, տեղեկացրել են սիրիական ազգային զորամիավորումների աղբյուրները:
Զինյալները ականանետերով գնդակոծել են Հալեպի Շիհա, Աշրաֆիա և քրդական թաղամասերը՝ Բենզիյադի շրջանից: