ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկ այլևս չի գանձվի

ՀՀ կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար քաղաքացիներն այլևս ավելացված արժեքի հարկ չեն մուծի:

Ինչպես գործադիրի երեկվա նիստում նշեց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,  նախագծով ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացվում են և քաղաքացիները չեն վճարելու ԱԱՀ-ն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ տարին մեկ անգամ իր անձնական օգտագործման համար մեքենա ներկրողը կարող է ազատվել ԱԱՀ-ի վճարումից:

Scroll Up