Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է

Անվանի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, վկայակոչելով Gazeta.ru­ն, սա 80­ ամյա դերասանի երրորդ ամուսնությունն է: Ա

րմեն Ջիգարխանյանի երրորդ կինը 36­ ամյա Վիտալինա Ցիմբալյուկն է: Հաղորդվում է, որ զույգի ամուսնությունը գրանցվել է Մոսկվայում: Հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել միայն նորապսակների մտերիմ անձինք: Նշվում է նաև, որ նրանք գրանցման օրը հատուկ նշանակել են շաբաթվա կեսերին, որպեսզի կարողանան համատեղել այցը Քաղաքացիական կացության ակտերի բաժին ու Ջիգարխանյանի թատրոնի գործերը, որը ղեկավարում է հենց Ցիմբալյուկը: Զույգը հանդիպում է արդեն 15 տարի:

2015թ. սեպտեմբերին Ջիգարխանյանը բաժանվել է երկրորդ կնոջից` Տատյանա Վլասովայից: Դրանից հետո մամուլում հայտնվել է Ցիմբալյուկի հարցազրույցը, որում նա պատմել է Արմեն Ջիգարխանյանի հետ հարաբերությունների մասին:

Scroll Up