Հրանտ Դինքի սպանության միացյալ դատի առաջին նիստը՝ ապրիլի 19-ին
«Ակօս» թերթի տեղեկացմամբ՝ Հրանտ Դինքի սպանությանն առնչվող միացյալ դատավարության առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Ըստ «Հայերն այսօր»-ի՝ ավելի վաղ Վճռաբեկ դատարանի քրեական 5-րդ բաժնի անցյալ ամսվա որոշման համաձայն՝ 26 ամբաստանյալների և պետական պաշտոնյաների ունեցած դերակատարությունը քննող երկու քրեական գործերը միացվել էին, իսկ դրանց վերաբերյալ վճիռ կայացնելու իրավունքը հանձնվել է 14-րդ եղեռնադատ դատարանին: