Արամ Ավագյանի հաջորդ մրցակիցը Դմիտրի Ասանաուն է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում կայացել են 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվել է միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդում էլ առավելության է հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, ովքեր պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Քրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան: