Կայացավ «Իմ Հայաստան» փառատոնի աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական III փառատոնի աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Էդուարդ Եսայանցը, Մշակույթի, սպորտի և երիտասարդության ծրագրերի պետ Գրետա Մնացականյանը, նախարարության աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փառատոնի կազմակերպչական հարցերը, մարզերում համերգների իրականացման մանրամասները, պատասխանատուներ նշանակվեցին բոլոր ուղղություններով, քննարկվեցին համերգային ծրագրերը: