Հայաստանը պետք է հրապուրիչ դառնա սիրիահայերի համար. «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրեն
2016թ. Հայաստանի կառավարությունն ու ՀԿ-ները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի սիրիահայերն ապրեն եւ բարգավաճեն այս երկրում։ Այս մասին փետրվարի 24-ին՝ «Հումանիտար արձագանքից մինչեւ կայուն որոշումներ» աշխատանքային գիտաժողովում ելույթ ունենալիս, ասել է «Գալուստ Գյուլբենկյան» ֆոնդի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին 2-3 տարիների ամենակարեւոր խնդիրը Հայաստանում սիրիահայերի ինտեգրում է։ «Հուսանք, որ հետագա տարիներին մենք կկարողանանք անել ավելին, որպեսզի Հայաստանը սիրիահայերի համար գրավիչ երկիր դառնա, կկարողանանք զգալի ավանդ ներդնել ինտեգրման գործընթացում։ Դա սիրիացի փախստականներին կօգնի դառնալ Հայաստանի լիարժեք քաղաքացիներ։ Պետք է սերտորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի մեծացնենք դոնորական օգնությունը»,-news.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Փանոսյանը։