Հայկական շաբաթօրյա դպրոցի 20-ամյակը կնշվի Պրահայում

Սիրելի հայրենակիցներ,
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր ձեռնարկին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին Պրահայի Քաղաքային գրադարանում ժամը 13։00 – 16։00-ին։
Միջոցառման ծրագրում են ելույթներ, համերգ և հյուրասիրություն։
Մուտքն անվճար է, սակայն շնորհակալ կլինենք դպրոցին ֆինանսապես աջակցելու համար։
Հասցե՝ Městská knihovna, Mariánské nám. 98/1, 110 00 Praha 1
«Օրեր»