Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցն Իրանը շփոթել է Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով Թեհրանում է: Ակնկալվում է, որ նա Իրանի նախագահի հետ կստորագրի մի շարք համաձայնագրեր, որոնցից մեծ մասն առնչվում է տնտեսական ոլորտին:
Ըստ Yerkirmedia.am-ի՝ հատկանշականն այն է, որ ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ ԱՊԱ գործակալությունը, բազմիցս հակահայկական հոդվածներ հրապարակելու պատճառով, Իրանը շփոթել է Հայաստանի հետ: Հրապարակման մեջ ասված է. «Երեքշաբթի առավոտյան պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատմամշակութային Սաադաբադ համալիրում դիմավորել է նրա իրանցի պաշտոնակից Հասան Ռոուհանին»,- մեջբերման ավարտը: