Փետրվարի 22-ը՝ Ասկերանի վերածննդի օր
Ասկերանի քաղաքապետարանի 2001թ. փետրվարի 19-ին որոշմամբ փետրվարի 22-ը համարվել է Ասկերանի Վերածննդի օր:
1988-ի փետրվարի 22-ին ազերիների բազմահազարանոց խառնամբոխը հարձակվեց Ասկերանի վրա, բայց ասկերանցիները կասեցրին նրանց առաջխաղացումը: Ականատեսները պատմում են, որ ազերիները զինված էին գործարանային պայմաններում պատրաստված սրածայր նիզականման երկաթե ամրաձողերով և ահաբեկչական այլ իրերով, հրկիզումների համար նախատեսված շշերով ու լիցքավորված բենզատարով: Ասկերանցիների համառ դիմադրությունը կանխեց այն, ինչը օրեր հետո տեղի ունեցավ Սումգայիթում:
Այդ հարձակումը Ասկերանի վրա եւ դրա հետմղումը, փաստորեն, ազդարարեց ադրբեջանա-ղարաբաղյան զինված պայքարի սկիզբը:
aparaj.am-ի փոխանցմամբ՝ 2001 թվականից սկսած՝ ամեն տարի այդ օրը Ասկերանում նշում են որպես մեծ տոն, որպես Վերածննդի օր: