Ավետիս Ահարոնյանին նվիրված միջոցառում ՝ Վահրամաբերդում

Փետրվարի 20-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում Վահրամաբերդի միջնակարգ դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին։

Միջոցառման նպատակն էր ճանաչել մեր մեծերին, իմանալ հայ ժողովրդի կյանքում նրանց կատարած դերի մասին, ծանոթանալ Ավետիս Ահարոնյանի ստեղծագործությանը։ Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Վահրամաբերդի միջնակարգ դպրոցից:

Աշակերտները ներկայացրին Ավետիս Ահարոնյանի կյանքը, գործունեությունը, Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում նրա նշանակալից դերը։

Հնչեցին Ահարոնյանի խոսքերը՝ Հայաստանի, հայ ժողովրդի, մեր անցյալի և ապագայի մասին, Գարեգին Նժդեհի գնահատականը՝ Ահարոնյան մարդու և գործչի մասին։

Աշակերտները ներկայացրին պատմվածքներ՝ Ցավը», «Մեծ ճանապարհին», «Լռություն», «Շեկոն ու Մարալը», «Անդունդը», հեղինակի «Խավարի մեջ» ժողովածուից:

Scroll Up