Նոր հրատարակություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել բանաստեղծուհի Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» (ողբերգություն չորս արարվածով) ստեղծագործությունը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից:
Թատերագությունը նվիրված է Հայոց Մելիտենե (Մալաթիա, Երրորդ Հայք) քաղաքի առաջին նահատակ-զինվորի՝ ազգությամբ հայ Սուրբ Պողիքտոսին, որն իր նահատակության պսակն ընդունեց հռոմեական Դեկոս (249-253) կայսեր հալածանքների օրոք:
Երկում նորովի է ներկայացված երկնային հավատքի զինվորի կյանքն ու մարտիրոսությունը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: