Կարապետյան-Սենեկալ զույգը՝ արծաթե մեդալակիր

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ է ունեցել և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում գերմանական Կումես-Բուկլանդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:

Կարապետյան-Սենեկալ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Բոստոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Scroll Up