Թուրքիայի մեջլիսի հայ պատագմավորը հայերեն այցեքարտ է տպագրել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն:

Այս մասին Փայլանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով բոլորին Մայրենիի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Այսպիսով Փայլանը դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին պատգամավորը, ում այցեքարտը Մեջլիսի տպարանը տպագրել է հայերեն:

Scroll Up