Բուլղարիայի խորհրդարանում ուսումնասիրելու են Թուրքիայի ճնշումները

Բուլղարիայի խորհրդարանը հանձնաժողով է կազմել, որն ուսումնասիրելու է երկրի ներքին գործերին Թուրքիայի խառնվելու վերաբերյալ պնդումները։

Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի խորհրդարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը 2 ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրի Բուլղարիայի ներքին գործերին Թուրքիայի ու Ռուսաստանի խառնվելու մասին խոսակցությունները։ Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկը եղել է «Իրավունքների ու ազատությունների շարժում»,-որի կազմում մեծ թվով թուրքեր կան։

Ըստ Artsakhpress-ի՝ հիշյալ կուսակցության անդամները պնդում են, թե թուրքական իշխանությունները ճնշումներ են գործադրում բուլղարացի քաղաքական գործիչների վրա, նույնիսկ «Իրավունքների ու ազատությունների շարժում»-ի պատվավոր նախագահ Ահմեդ Հաքանին արգելել են Թուրքիա մտնել։

Scroll Up