«Էօռնեկեան» դպրոցի սաները Մայր Տաճարում ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/189.jpg)
Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ Մայր Տաճարում կընթերցեն Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Փետրվարի 19-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Հանգստյան ժամերգության ընթացքում, Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ասացին Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաները:
Արարողության ավարտին Նորին Սրբությունը մանուկներին ու պատանիներին բերեց իր հայրական օրհնությունն ու գնահատանքը: