Աուդիո-պատմությունների մրցույթ՝ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժինը, Terra do Som ռադիոհաղորդումը եւ Պորտուգալիայի հանրային R T P/Antena 2 ռադիոն հայտարարում են «Երաժշտություն եւ ճամփորդություն. Հայկական պատմություններ» թեմայով վավերագրական աուդիո-պատմությունների մրցույթ:

Հայտերն ընդունվում են ռադիոհաղորդման պատրաստման համար, որը պատմելու է սփյուռքի համատեքստում երաժշտության ստեղծման եւ հայկական փորձ մասին:

Դիմումներն ուսումնասիրվելու են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի, T P/Antena 2 ռադիոկայանի եւ Terra do Som ռադիոհաղորդման ստեղծագործական թիմի կողմից:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ.-ի մարտի 6-ը: Դիմումներն ընդունվում են terradosom@boca.pt. հասցեով:

Մրցույթի մանրամասների համար կարող եք այցելել այստեղ:

Scroll Up