«Եվրատեսիլ-2016»-ի քվեարկության կանոնները լրջորեն փոխվելու են

Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի քվեարկության կանոններն Էական փոփոխություններ են կրելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է միջոցառման պաշտոնական կայքում:

Ավելի վաղ մասնակիցների ցուցաբերած արդյունքը «կոմբինացված» Էր. այն գոյանում Էր պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հանդիսատեսների քվեարկության արդյունքներից: Ըստ այդմ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչներն իրենց ձայները տալիս էին տասը կատարողների:

Նոր կանոնները, որոնք կազմակերպիչները վերջին 40 տարում առավել նկատելի փոփոխությունն են համարում «Եվրատեսիլի» անցկացման ընթացքում, ենթադրում են, որ պրոֆեսիոնալ ժյուրին եւ յուրաքանչյուր երկրի հեռուստադիտողները մրցույթի մասնակիցներին գնահատելու են առանձնաբար՝ նրանց տալով 1-ից մինչեւ 8, ինչպես նաեւ 10 եւ 12 բալ: Ամփոփիչ արդյունքները հայտարարելու ընթացքում սկզբում կնշվեն ժյուրիի բալերը, ինչից հետո դրանց կավելացնեն հանդիսականների քվեարկության արդյունքները:

Դրա հետ մեկտեղ միագումար արդյունքները կսկսեն հայտարարել մրցույթի՝ առավել անհաջող ելույթ ունեցած մասնակիցներից: «Նախորդ տարիներին հաղթողը պարզ էր դառնում քվեարկության ավարտից 20 րոպե առաջ, դա այնքան Էլ լավ չէ հեռուստատեսային շոուի համար: Ձեւաչափի փոփոխությունը կավելացնի «Եվրատեսիլ»-ի հանդիսականների հուզումները,-պարզաբանել Է մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Էստերդալը, որի խոսքը մեջբերում Է մրցույթի կայքը:

«Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթը Ստոկհոլմում տեղի կունենա այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Վիեննայում հաղթանակ տարավ Շվեդիայում ժողովրդականություն վայելող երգիչ Մոնս Սելմերլյովը՝ «Հերոսը» երգով. դա Շվեդիայի մասնակցի երկրորդ հաղթանակը դարձավ երեք տարվա ընթացքում:

Մրցույթում, որն անցկացվելու Է 2016 թվականի մայիսի 10-ից մինչեւ 14-ը, Հայաստանը ներկայացնելու Իվետա Մուկուչյանը:

Scroll Up