Կառավարությունը հաստատեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման նախագիծը

ՀՀ կառավարությունը փետրվարի 18-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:

Մասնավորապես, նոր որոշմամբ տարանջատվեցին արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել առանձին Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարություններ:

Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտների տարաջատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին. նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:

Scroll Up