Մատաղիսում ՊԲ զինծառայողների համար նոր շենք է բացվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Arcax1.jpg)
Բակո Սահակյանը փետրվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Մատաղիս ավանում Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Այնուհետև Բակո Սահակյանը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:
Արցախի նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին նման կարևոր ծրագրերին աջակցելու համար` դա որակելով որպես հայրենասիրության օրինակելի դրսևորում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումն այսուհետ ևս կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: