Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է միջսիրիական բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտնել է Ժնեւում միջսիրիական բանակցությունները շարունակելու սիրիական կառավարության պատրաստակամության մասին, ըստ News.am-ի` տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆֆան դե Միստուրային պատմել է տեղի բնակչությանը տրամադրվող օգնության մասին, այդ թվում` գրոհայինների վերահսկողության տակ գտնվող  շրջաններում:

Մուալլեմը նաեւ ընդգծել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը:

Scroll Up