100 տարի ապրելու գաղտնիքը՝ ծերունու ժպիտի ու լավատեսության մեջ. տեսանյութ

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում օրերս տոնել են գյուղի ամենատարեց բնակչի՝ Արտավազդ Զիրոյանի 100-ամյա հոբելյանը: Նրա հոբելյանի առթիվ մեծ հանդիսություն են կազմակերպել նրա՝ տարբեր տարիների աշակերտները. Արտավազդ պապը երկար տարիներ դասավանդել է տեղի դպրոցում:

Չնայած պատկառելի տարիքին՝ հոբելյարն իրեն շատ ակտիվ ու աշխույժ է զգում: Երկարակեցության գաղտնիքն էլ համարում է իր վարած առողջ կյանքը: Այս տարիքում էլ ամեն առավոտ օրն սկսում է քայլքով և շարունակում մարմնամարզությամբ:

Ներկայացնում ենք Առաջին լրատվականի պատրաստած տեսանյութը 100-ամյա պապիկի մասին:

Scroll Up