Շեփորահար Դանիել Մելքոնյանը հաղթել է «Յամահա»-ի կրթաթշակային միջազգային մրցույթում

«Յամահա» ընկերության կրթաթշակի միջազգային մրցույթում հաղթել է մեր հայրենակից, 15-ամյա շեփորահար Դանիել Մելքոնյանը: Այս մասին հայտնում է Երկիրմեդիան:

Փետվարի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայ քաղաքում, տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ժյուրիի կողմից նախապես ընտրված 16 երաժիշտներ: Այս տարի կրթաթոշակը նախատեսվում էր շեփորահարների համար: Մրցույթի կանոնների համաձայն, լավագույն 5 երաժիշտները դառնում են կրթաթոշակակիր եւ արժանանում մրցանակի՝ հազար դոլարի չափով: 2014-ին Դանիել Մելքոնյանը բրոնզե արձանիկով էր վերադարձել պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթից:

Scroll Up